Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։

 

Նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին...

 

Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Կան նաև հիվանդություններ, որոնց մասին մենք` կանայք, նույնիսկ մտածել չենք ուզում։ Այդ հիվանդությունների թվին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը...

 

Պետք չէ գլուխն ավազի մեջ թաղել


Գիտնականների կարծիքով գոյություն ունի մի պարզ օրինաչափություն. որքան շատ կինը տեղեկացված լինի կրծքագեղձի քաղցկեղի մասին, այնքան ավելի դյուրին կդառնա վերջինիս հայտնաբերումը հիվանդության ամենավաղ փուլում։ Այսինքն` կինը ժամանակ կունենա ընդունելու անհրաժեշտ բուժումը, որի դեպքում լավ արդյունքների հասնելու հավանականությունն է՛լ ավելի մեծ է։ Ինքնին հասկանալի է, որ նման պարագայում «ջայլամի» քաղաքականություն վարելն անտեղին է և հղի վտանգավոր հետևանքներով, քանի որ այդ հիվանդության մասին անտեղյակ լինելն ու կրծքագեղձերի վիճակին կանոնավոր կերպով չհետևելը չի փոքրացնում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

 

Ի դեպ, շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերելուն միտված ծրագրերը հովանավորվում են առողջապահության պետական մարմինների կողմից և ունեն համապատասխան կարգավիճակ։ Պետք է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի խնդրին միտված նման քաղաքականությունն իր շոշափելի արդյունքներն է տալիս։ Օրինակ, Ֆինլանդիայում, որտեղ դեռատի աղջիկներին կրծքագեղձի ինքնազննման հմտություններին ծանոթացնում են դեռևս դպրոցում, նկատելիորեն կրճատվել են կրծքագեղձի հետ կապված բարդությունները, քանի որ հիվանդության առաջնային փուլում հայտնաբերված 10 դեպքերից 9-ում նրանց կասկածները բժշկի կողմից հաստատվում են։

 

Թշնամու «դեմքը»


Կրծքագեղձի քաղցկեղն ուռուցքաբանական այլ հիվանդություններից առանձնանում է նախ և առաջ իր «հորմոնակախյալ» լինելով։ Այսինքն` այս հիվանդության պարագայում ռիսկի հիմնական գործոնը պայմանավորված է հորմոնային անհավասարակշռությամբ, որը կնոջ օրգանիզմում այլ պաթոգեն նախապայմաններից զատ առաջանում է նաև վաղ (մինչև 45 տարեկան) կամ ուշացած (55 տարեկանից հետո) դաշտանադադարի, ինչպես նաև վաղ (մինչև 12 տարեկան) կամ ուշացած (16 տարեկանից հետո) սկսվող դաշտանային ցիկլի արդյունքում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել նաև այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են կրծքագեղձի տարաբնույթ հիվանդությունները (մասնավորապես մաստոպաթիան)։ Կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև «հասակավոր առաջնածին» հղիությունը (30 տարեկանից հետո)։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը խթանող մյուս բոլոր «մեղավորներն» ասես ուլունքահատիկների նման գալիս և «շարվում են» հիմնական դրդապատճառների վրա։ Այժմ խոսենք դրդապատճառների մասին, որոնց պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերով` ծանրաբեռնված ժառանգականությունը, ռադիոակտիվ (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցությունը, գիրությունը, կրծքագեղձերի վնասվածքները, երեխային վաղաժամ կրծքից կտրելը (5 ամսից էլ քիչ), կրծքով երկարատև կերակրելը, հղիության բազմակի արհեստական ընդհատումները, կերակրի բարձր յուղայնությունը, արդյունաբերական զարգացած քաղաքներում բնակվելը և այլն։

 

Ռիսկային գործոնների նման բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ կաթնագեղձը ենթարկվում է ավելի քան 15 զանազան հորմոնների ազդեցությանը։ Կարևոր է շեշտել, որ շատ հաճախ այդ հորմոնները կաթնագեղձի վրա տարբեր ձևերով են ներազդում։ Դա գրեթե նույնն է, ինչ ստիպել 15 հոգանոց բազմաձայն երգչախմբին միաձայն երգել միևնույն տոնայնությամբ։

 

Եթե այս ամենին էլ հավելենք ռադիոակտիվ ճառագայթումը, ապա պատկերն առավել համալրված կլինի։ Կրծքագեղձի վրա ռադիոակտիվ ճառագայթման թողած անմիջական ազդեցությունը բացահայտել են ճապոնացի գիտնականները։ Բանն այն է, որ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած միջուկային ռումբերի պայթյուններից 10-15 տարի անց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը երկրում կտրուկ աճ ապրեցին։

 

Զննել, թե՞ ոչ


Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների վիճակագրական տվյալներով տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 700-800 նոր դեպք է արձանագրվում։ Հիվանդացությունը կազմում է տարեկան 30-32 նոր դեպք 100.000 կին բնակչի հաշվարկով։ Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդացության մեջ գրավում է երկրորդ տեղը` զիջելով միայն թոքի քաղցկեղին։ Իսկ կանանց մոտ այն գրավում է առաջին տեղը։ Համեմատելով ընդհանուր եվրոպական տարածաշրջանի հետ` կարելի է ասել, որ հիվանդացությունը Հայաստանում մոտավորապես համապատասխանում է միջին եվրոպական ցուցանիշներին։ Սակայն այս հիվանդությունից մահացությունը մեր հանրապետությունում ավելի բարձր է։ Սա արդեն կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։ Այսպես, եթե զարգացած երկրներում գերակշռում են հիվանդության վաղ շրջանում հայտնաբերված դեպքերը, ապա մեզ մոտ հակառակ պատկերն է, և գրեթե ամեն օր գրանցվում են բարձիթողի դեպքեր, որոնցով և պայմանավորված են մահացության առավել բարձր ցուցանիշները։ Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին հանրապետության մի շարք կլինիկաներում մամոգրաֆիկ մեթոդի և լայնորեն տարվող լուսավորչական աշխատանքների շնորհիվ բավականին շատացել են վաղ փուլում հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Սակայն այս ցուցանիշները հեռու են բավարար լինելուց։ Երևի կհամաձայնեք, որ նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին։

 

Կուրծքը կարելի է զննել դաշտանային ցիկլի ավարտից 2-3 օր անց, իսկ դաշտանադադարի դեպքում` օրացույցում ընտրել ստույգ մի օր և ամեն ամսվա նույն օրը կուրծքն ինքնազննման ենթարկել։

 

Իսկ եթե...


Եթե ինքնազննման ընթացքում երկու կրծքերի միջև աննշան տարբերություն նկատեք` խուճապի մի մատնվեք։ Մարդ արարածի մարմնում ոչինչ կատարելապես համաչափ չէ։ Այսինքն աննշան շեղումներն անհանգստացնող չպետք է լինեն։ Այլ բան է, եթե այդ շեղումներն առավել ցայտուն են, կամ եթե ինքնազննման արդյունքում հայտնաբերել եք ինչ-որ արտառոց բան` աննշան այտուցվածություն կամ հանգույց։ Ավելին, հուսահատվել և առավել ևս համապատասխան ինքնաախտորոշում կայացնել նույնպես խորհուրդ չի տրվում։ Մեր մասնագետների կողմից ձեռք բերված տվյալների համաձայն` զննման ենթարկված 10 կանանցից 6-7-ի մոտ առկա են կրծքագեղձի զանազան հիվանդություններ։ Եվ փառք Աստծո, հայտնաբերված շեղումը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է լինում։ Սա վերաբերում է հայտնաբերված 10 դեպքերից 9-ին։ Այդուհանդերձ, բժշկին դիմելն անհրաժեշտ է, քանի որ միայն մասնագետը կարող է տարբերել չարորակ ուռուցքը բարորակից։ Ավելին, մաստոպաթիայի բոլոր ձևերը և զանազան բարորակ գոյացությունները ենթակա են բուժման։

 

Ինքնազննման կանոնները

1. Կրծկալը հակառակ կողմից ուշի ուշով զննեք։ Անհանգստության տեղիք կարող են տալ վերջինիս վրա հայտնաբերված հետքերը։ Այս կանոնը չի վերաբերում կերակրող մայրերին և հղի կանանց, ինչպես նաև բոլոր այն մայրերին, որոնք վերջերս են դադարեցրել կրծքով կերակրելը։ Ի դեպ, «վերջերս» ասվածը տարբեր կանանց մոտ կարող է տևել 3-5 տարի, ինչը պայմանավորված է կնոջ հորմոնալ ակտիվությամբ։

2. Ձախ ձեռքը տարեք գլխի հետև և աջ ձեռքի մատներով շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը։ Շարժումների ուղղությունը պետք է լինի կրծքի եզրից դեպի կենտրոն։ Նույն կերպ զննեք նաև աջ կրծքագեղձը։

3. Հայելու առջև կանգնած` ձեռքերը բարձրացրեք վեր և հայելու մեջ նայելով` համեմատեք երկու կրծքագեղձերի ձևն ու չափը։ Ուշադրություն դարձրեք նաև դրանց մաշկին։ Ուշադիր եղեք. արդյոք մաշկը կնճռոտված և թեփոտված է՞, իսկ ստինքները` ներքաշված։ Նույն գործողությունը կատարեք` այս անգամ ձեռքերը դնելով կոնքերին և լարելով կրծքերի և ձեռքերի մկանները։

4. Բթամատի և ցուցամատի օգնությամբ փոքր-ինչ սեղմեք հարստինքային տարածքը` պարզելու համար, թե այնտեղից որևէ արտադրություն կա՞, թե՞ ոչ։

5. Պառկեք մահճակալի վրա և թիակների տակ բարձ դրեք։ Ձախ ձեռքը տարեք գլխի տակ և աջ ձեռքի մատների շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը, թևատակը, ինչպես նաև կրծքից թևատակ տանող հատվածը։ Նույն կերպ զննեք նաև ձախ կրծքագեղձը և հարակից տարածքը։

 Եղե'ք առողջ, հարգե'ք Ձեր մարմինը և այն դեռ երկար տարիներ կծառայի Ձեզ...

 

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ARAQS

22.06.2015

Shat shnorakalutyun sireli bjishk patasxanelu hamar . . . Isk karoxem aranc bjshki aycelelu ogtagorcem mashki tonus@ barcacnox krem hetagayum nman bceric xusapelu hamar .... nayev nshem vor aylevs qor chka

Մեդ-Պրակտիկ

15.06.2015

Հարգելի ARAQS, բարև Ձեզ: Ճիշտ չի լինի առանց հիվանդին տեսնելու որևէ բուժում նշանակելը, հատկապես, եթե ախտորոշումը վերջնական չէ: Ցանկալի է նախ դիմել մաշկաբանի, անհրաժեշտության դեպքում նաև մամոլոգի, հաստատ համոզվելու համար, որ վտանգավոր ոչինչ չկա: 

ARAQS

05.06.2015

SHAT SHNORAKAL EM HARCIS PATASXANELU HAMAR ..... KNEREQ BAYC AYD GCER@ ERBEMN SHAT TETEVAKI EN EREVUM GUYN@ BAC KARMIR E SHAT EM ANHANGSTANUM QOR EL KA BAYC VOCH HACAX XNDRUM EM ASEQ INCH KREV OGTAGORCEN ANUNQ@ GREQ ELI SHAT SHNORAKAL EM

Մեդ-Պրակտիկ

28.05.2015

Հարգելի Marine, բարև Ձեզ: Բրոմոկրիպտինը նշանակվում է հենց պրոլակտինեմիայի բուժման ժամանակ, թիրոքսինը  Ձեր դեպքում նշանակված է հիպոթիրեոզի համար: Իսկ Պենոկսալ ԲԳ-ն բուսական ծագում ունեցող պրեպարատ է, որը նշանակվում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու, որոշ դեպքերում նաև հորմոնալ ֆոնը կարգավորելու համար: Ինչ վերաբերում է գլխապտույտին և ճնշման իջեցմանը, դրանք բրոմոկրիպտինի կողմնակի ազդեցություններն են, որոնք սովորաբար ինքնուրույն անցնում են բուժման առաջին շաբաթից հետո: 

Մեդ-Պրակտիկ

24.05.2015

Հարգելի ARAQS, բարև Ձեզ: Կարևոր է բծերի ձևը, գույնը, կան արդյոք այլ գանգատներ թե, ոչ: Եթե դրանք սպիտակ գույնի են, ապա ամենայն հավանականությամբ առաջացել են մաշկի էլաստիկ թելերի գերձգման և պատռվածքի հետևանքով: Կրծքերի մաշկի գերձգման հետևանքով առաջանում է մաշկի էլաստիկ թելերի պատռված, և դրանք արտաքինից արտահայտվում են սպիտակ բծերի տեսքով: Վտանգավոր ոչինչ չկա: Եթե դրանք արդեն առաջացել են, ցավոք վերացնել հնարավոր չէ: Կաելի կանխել դրանց հետագա շատացումը, մաշկի էլաստիկությունը բարձրացնղ քսուքներ օգտագործելով:

ARAQS

23.05.2015

XNDRUM EM PATASXANEQ

Marine

23.05.2015

Barev dzez,shat shnorhakal em dzez chisht uxutyun cuyc talu hamar.Es hima bujumner em sksel,inc nshanakel en Penoksal BG,Tiroksin,inchpes nayev bromakriptin,hima xmum em dexer@ arden 4-rd orna.Chgitem inchqanov inc kogni,bayc bromakriptinic inc sht vat em zgum,chnshums shata ijnum u an@ndhat glxaptuytner em unenum.

Մեդ-Պրակտիկ

21.05.2015

Հարգելի Marine, բարև Ձեզ: Պրոլակտինի մակարդակի բարձրացման պատճառները բազմաթիվ են, քանի որ արդեն հետազոտել եք հիպոֆիզը, կարելի է բացառել հիպոֆիզի պրոլակտին արտադրող ուռուցքը: Պրոլակտինի մակարդակի բարձրացման պատճառ կարող են լինել նաև լյարդային և երիկամային պաթոլոգիաները, բացի այդ պրոլակտինի բարձրացում կարող է նկատվել հիպոթիրեոզի դեպքումև այլ էնդոկրին խանգարումների դեպքում: Եթե կա վահանագեղձի հորմոնների իջեցում, հնարավոր է պրոլակտինի բարձրացումը կապված է հենց դրա հետ: Հաճախ պրոլակտինեմիայի պատճառն այդպես էլ մնում է անհայտ, այդ դեպքում մենք գործ ունենք " Իդիոպաթիկ պրոլակտինեմիայի" հետ: Այս դեպքում հարկավոր է անընդհատ հսկողության տակ պահել պրոլակտինի քանակը և հարկ եղած դեպքում կրկնել բուժումը: Ինչ վերաբերում է հղիանալուն, ապա պրոլակտինեմիան կարող է բերել չբերության, բացի այդ Դուք նաև ունեք վահանագեղձի խնդիր: Սակայն հորմոնների մակարդակը կարգավորելուց հետո հղիություն հնարավոր է, հարկավոր է գտնել պատճառը և ստանալ համապատասխան բուժում:

ARAQS

20.05.2015

BAREV DZEZ YES 24 TAREKAN EM AMUSNACAC CHEM ACH KRCQIS VRA BCER EN HAYTNVEL XNDRUM EM ASEQ DA INCHIC KAROX E LINEL VTANGAVOR E ARDCYOQ EV INCH KAROX EM ANEL?NAXAPES SHNORHAKALUTYUN...

Marine

19.05.2015

Barev dzez shat shnorhakal em amen inchi hamar.Isk es karox em hxianal u normal erexa unenal,es lsel em,vor ete prolaktin@ barcr e linum,erexa chen karox unenal?

Մեդ-Պրակտիկ

18.05.2015

Հարգելի ԼԻԱՆԱ, բարև Ձեզ: Պրոգինովան իրենից ներկայացնում է էստրադիոլի սինթետիկ անալոգ: Դեղի ընդունման ժամանակ երբեմն կարող են առաջանալ կողմնակի էֆեկտներ, որոնցից են նաև ցավը կրծքագեղձերում, կրծքագեղձերի մեծացումը, դիսկոմֆորտի զգացումը: Հարկավոր է ցավերի մասին տեղյակ պահել Ձեր բուժող բժշկին:

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Marine, բարև Ձեզ: Եթե կրծքերում անընդհատ կա կաթի արտադրություն, ապա կաթը երկար ժամանակ մնալով կարող է առաջացնել կրծքագեղձի բորբոքում, բացի այդ կրծքագեղձերում կա գեղձային մաստոպաթիա, ցավերը կարող են կապված լինել հենց մաստոպաթիայի հետ: Մաստոպաթիայի դեպքում հարկավոր է ստանալ համապատասխան բուժում, հորմոնալ կամ բուսական ծագման: Ինչ վերաբերում է պրոլակտինի մակարդակին, ապա անընդհատ հարկավոր է հսկողության տակ պահել դրա քանակն արյան մեջ: Կարևոր է ճշտել, թե բուժումից ինչքան ժամանակ է անցել, եթե բուժումից շատ չի անցել, հնարավոր է, որ դուրս է գալիս կրծքերում կուտակված, արդեն արտադրված կաթը: Մաստիտից խուսափելու համար ցանկալի է կթել: Ինչ վերաբերում է այլ հետազոտություններին, Դուք անհրաժեշտ բոլոր հետազոտություններն արդեն կատարել եք: Ուղղակի հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ և հարկ եղած դեպքում նորից կրկնել բուժումը:

Marine

15.05.2015

Es noric analiz hancneci prolaktini u zobi...Prolaktins barcracela noric,isk zob@ nor sksvoxa,inchic karox e linel,ete aytqan bujumner em katarel u oric barcracela [email protected] em patasxanel.Naxapes shnorhakalutyun.

ԼԻԱՆԱ

13.05.2015

Բարեվ ձեզ,ինձ ձեր խորհուրդն է պետք,,,20 օր առաջ վիրահատել եմ արգանդս այն երկեղջյուր էր, մի քանի օր անց ձախ կուրծքս մասնավօրապես պտուկս երբ մի քիչ ուժեղ եմ սեղմում շատ ուժեղ ցավում է,,ընդունում եմ պռոգինովա,,,երբեք նման ցավեր չեմ ունեցել,,,,,կասեք ինչ է կատարվում

Marine

11.05.2015

Barev dzez es 26 tarekan em,unem mek axjik axjiks 3.5 tarekan e,es nran kerakrel em mi qani amis,sakayn minchev hima krcqerics kat e galis.Prolaktins barcr e,dexerov ijel e,sakayn kat@ der galis e,ayn arat che sakayn sksel e caver arajacnel.Krcqers cavum en u vor dzerq em talis shat koshter em nkatum.Gluxs em nkarel u hipofizn enq voroshel,amen inch normala,xndrum em aseq inc el inch anem shat en cavum krcqers.Mot 7 amis araj el krcqers monografia em arel,patasxan@ erkkoxmani gexcayin mastopatia,el inch anem,xndrum em kaseq el inch aem?

Մեդ-Պրակտիկ

30.04.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Եթե կրծքագեղձում կա ցավ, հատկապես, եթե կա արտադրություն, հարկավոր է հետազոտվել: Եթե երեխաներին կերակրել եք կրծքով, հնարավոր է մաստոպաթայի զարգացումը, սակայն միանաշանակ դժվար է ասել: Հարկավոր է անպայման մամոլոգի կոնսուլտացիա:

Աննա

28.04.2015

Բարև Ձեզ, ես Աննան եմ՝ 30 տարեկան: Ունեմ 3 երեխա: Կրծքով կերակրել եմ 1-3 ամիս: թևատակից եկող ցավ ունեմ ձախ կրծքիս շրջանում,որը մի փոքր մեծ է մյուսից: Այսօր արտադրություն եմ նկատել: Նշեմ, որ 3-րդ երեխաս 2,9 տարեկան է: Խնդրում եմ համապատասխան խորհուրդ տալ ինձ

Մեդ-Պրակտիկ

15.04.2015

Հարգելի Anush, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել այդ ցավերը կրծքագեղձից են, թե ոչ: Համոզվելու համար Դուք ևս կարող եք շոշափել կրծքագեղձերը: Եթե ցավը իրոք կրծքից է, ապա պետք է պարզել, թե ինչ խնդիր է, իսկ դա միայն հնարավոր է շոշափման, ՈՒՁՀ և մամոգրաֆիկ հետազոտությունների միջոցով: Հնարավոր է, որ կանացի օրգանների հեռացումից հետո օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ խանգարումները բերել են մաստոպաթիայի առաջացման: Հնարավոր է, որ խնդիրը ընդհանրապես էլ կապված չէ կանացի օրգանների հեռացման հետ: Հարկավոր է անպայման դիմել մամոլոգի մանրամասն հետազոտվելու համար:

Մեդ-Պրակտիկ

13.04.2015

Հարգելի Nar, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը ավելի շատ նման է օջախային մաստոպաթիային, Դուք նշում եք, որ ցավերը հիմնականում դաշտանից առաջ են, հանգույցները կարող են անհետանալ և նորից առաջանալ այլ հատվածներում, դա ևս կապված է դաշտանային պարբերաշրջանի հետ: Երիտասարդ աղջիկների մոտ դա կապված է հորմոնալ խանգարումների հետ: Պարտադիր չէ, որ հորմոնալ խանգարումն արտահայտվի դաշտանի խանգարումով, դա կարող է արտահայտվել այլ օրգանի ֆունկցիայի խանգարումով և վերջնական պատասխան կտա միայն հորմոնների լաբորատոր քննությունը: Տնային պայմաններում, առանց լրացուցիչ հետազոտությունների բուժել մաստոպաթիան միանշանակ չի կարելի: Հարկավոր է դիմել նեղ մասնագետի` գինեկոլոգի կամ մամոլոգի համապատասխան բուժում ստանալու համար:

anush

13.04.2015

barev dez. es 35 tarekan em.23 tarekanum virahatel en kanasi organs .heracrel en argands amboxjutyamb kapvac cnndaberakan bardutyan hetevanqic.hima dzax krcqis nerqevi shrjanum unem caver .xndrum em aseq inchi het e da kapvac ,

Nar

10.04.2015

nayev moraca nshel,vor amusnacac chem,chem aprum serakan kyanqov,arel em sonografia kanaci shrjanum,ev asecin unem mizaparki lordzotum ev tetev borboqum,chunem hormonneri xaxtum,asecin mastopatin kapvac e dranc het,nayev asem vor caveluc cavum e miayn aj kurcqs

Nar

10.04.2015

barev dzez,18 tarekan em ev krcqerums unem tetev mastopatia,cavum en krcqers dashtanic araj,isk ayd goyacutyuny karox e cavel nayev amen or,isk ayd goyacutyunnery mek mnum en mek anhetanum,kam poqranum,,ptukics chunem artadrutyun,xndrum em aseq inch dexamijoc ogtagorcem

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի Narine, մաստոպաթիաների բուժման համար լայնորեն կիրառվում են բուսական միջոցներ, որոնք կարգավորում են հորմոնալ ֆոնը: Այդ միջոցնեից է նաև Ձեր նշած "Մաստոդինոն" դեղամիջոցը, որը բավականին արդյունավետ է այս դեպքում: Նման տեսակի դեղամիջոցները հարկավոր է ընդունել միայն նեղ մասնագետի նշանակմամբ:

Narine

27.03.2015

Barev dzez es 30 tarekanem unem erku erexa erexaneris krcqov sat qijem kerakrel sakayn erku krcqeris srjanum unem caver hetazotvelem asacin unem nor sksvox mastopatya nsanakecin mastodin haber@ xndrumem tveq dzer xorhurd@

Մեդ-Պրակտիկ

17.03.2015

Հարգելի ANI, կարևոր է ճշտել Ձեր տարիքը, ծննդաբերե՞լ և կրծքով կերակրե՞լ եք արդյոք: Խնդիր միանշանակ կա, չի կարող ցավ լինել առանց պատճառի: Եթե ցավ կա երկու կրծքերում էլ միաժամանակ, և այն սկսվում է դաշտանից 10 օր առաջ, ապա ամենայն հավանականությամբ այն կապված է հորմոնալ շեղումների հետ, սակայն միանշանակ ասելը դժվար է: Ցանկալի է նորից կրկնել ՈՒՁՀ-ն, անհրաժեշտության դեպքում նաև մամոգրաֆիա անցնել: Ցանկալի է նաև արյան մեջ պրոլակտինը որոշել:

ANI

13.03.2015

BAREV DEZ SHAT UJEX CAVER UNEM YERKU KURCQSEL CAVUME NAYEV TEVATAKERS MI ANGAM GNACELEM HETAZOTMAN BAYC VOCHINCHEL CHEN HAYTNABEREL CAV SKSVUME DASHTANIC 10 OR ARACHNAXAPES SHNORHAKALEM

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Գոհար, երբեմն անհարմար կրծքալը կարող է առաջացնել ցավ, հատկապես եթե այն պարունակում է մետաղյա շրջանակներ: Օգտագործեք բնական, առանց մետաղյա մասերի ներքնազգեստ: Ցավեր կարող են լինել կրծքագեղձում որևէ գոյուցության ժամանակ: Դուք կարող եք ինքներտ տանը կատարել կրծքերի շոշափում, շոշափեք նաև անութային շրջանի ավշային հանգույցները: Ստուգումը կատարում եք հետևյալ կերպ, աջ կուրծքը շոշափելու համար, աջ ձեռքը արմնկային հոդում ծալած միճակում դնում եք ծոծրակին և ձախ ձեռքով շոշափում աջ կուրծքը և հակառակը, նույն կերպ շոշափում եք նաև թևատակի ավշային հանգույցները: Որևե գոյացություն շոշափելու դեպքում ,անկախ դրա չափերից կամ ցավոտությունից հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Գոհար

13.02.2015

Բարև ձեզ ես կրծքերումս թևատակի կողմից կրծկալը հանելուց հետո ցավեր ունեմ կարող եք օգնել ինչ անեմ

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի Գոհար,կրծքագեղձում ցանկացած տեսակի գոյացության շոշափումը պետք է անպայման հետազոտել,նամանավանդ եթե այն ուղեկցվում է ցավով:Հնարավոր է որ այն ընդհանրապես կապված չէ դաշտանի հետ:Խորհուրդ է տրվում անպայման դիմել մամոլոգի և կատարել ՈՒՁՀ:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Narine,խնդրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է պարզաբանել որոշ հարցեր. ապրում եªք դուք կանոնավոր սեռական կյանքով թէ ոչ,ունեցել եªք հղիություն և ծննդաբերություն,կանոնավոªր է դաշտանային ֆունկցիան,թէ ոչ,ինչպես նաև պարզել թէ շոշափելիս ինչպիսիªն է գեղձի կոնսիստենցիան`համասեռ կամ անհամասեռ,արտաքինից համաչաªփ են երկու գեղձերը, թէ ոչ:Կրծքերում լցվածության զգացողությունը և ցավը կարող են կապված լինել դաշտանին նախորդող օրերին օրգանիզմում պրոլակտինի մակարդակի բարձրացման հետ,և դաշտանի սկսվելու հետ դրանք նորմայում պետք է վերանան:Նման զգացողություն լինում է համարյա բոլոր կանանց մոտ:Իսկ ինչ վերաբերվում է դաշտանից հետո ցավի պահպանմանը,ապա պետք է հստակ նկարագրել ցավի տեղակայումը:Եթե նշում եք,որ վացը ճառագայթվում է թիկունքի հատվածից,ապա հնարավոր է այն ամենևին էլ կապված չէ կրծքագեղձի հետ:Խորհուրդ ենք տալիս անպայման դիմել մամոլոգի կոնսուլտացիայի:

Կարդացեք նաև

Մարդ հանրագիտարան. ultraimaging.am
Մարդ հանրագիտարան. ultraimaging.am

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ